Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մայր Աթոռում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Մայր Աթոռում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
09.07.2018 | 22:02

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի Հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են:

«Այդ իսկ պատճառով որոշվեց գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով»,-ասաց Մայր Աթոռի ներկայացուցիչը: Նա հաստատեց, որ բողոքի ակցիա նախաձեռնած քաղաքացիները դեռևս գտնվում են Մայր Աթոռի տարածքում: «Եկեղեցին որևէ գործողություններ չի ձեռնարկում» հարցին անդրադառնալով՝ նա ասաց. «Այս պահի դրությամբ եկեղեցին ոչ մի գործողություն չի ձեռնարկում»:

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ